Falcon 9 հրթիռը պայթել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Կանավերալ հրվանդանում գտնվող տիեզերակայանի մեկնարկային համալիրում. Հայտնում է MSNBC-ն:

Պայթյունի պատճառների մասին չի հաղորդվում, ներկայումս պարզվում են տեղի ունեցածի բոլոր հանգամանքները:

Օգոստոսի 19-ին Կանավերալ հրվանդանում գտնվող տիեզերակայանում մեկնարկել է Delta IV հրթիռի թռիչքը: Այն արձակվել է տիեզերական օբյեկտներին հետեւելու երկու արբանյակներով: