Ամերիկացի գիտնականները, որոնք կենտրոնացած են արհեստական ինտելեկտի հնարավոր հետեւանքների հետազոտման ուղղությամբ, հայտարարել են, որ մարդկանց կյանքն, այնուամենայնիվ, արմատապես կփոխվի 2030 թվականին, փոխանցում է Planet-Today-ը:

Սթենֆորդի համալսարանի հետազոտական հատուկ խմբի մեջ ընդգրկված գիտնականները նշել են, որ արհեստական ինտելեկտը լիովին կփոխի մարդու գործունեության բոլոր ոլորտները: Սիլիցիումային ուղեղը մարդկանց կազատի ցանկացած աշխատանքից եւ կստանձնի տնտեսության պլանավորումը, նոր տեխնոլոգիաների ստեղծումը, հասարակության քաղաքական կազմակերպումը եւ ընդհանրապես այն ամենը, ինչին կկարողանա հասնել:

«Գլխավորը արհեստական ինտելեկտը հսկողության տակ պահելն է: Քանի որ մի «գեղեցիկ» օր այն կարող է որոշել, որ մարդիկ, այսպես ասած, հարկավոր չեն: Եվ ինչ-որ տեղ արդարացի կլինի: Ուստի լիարժեք արհեստական ինտելեկտ ստեղծելուց առաջ, իհարկե, անհրաժեշտ է լավ կշռադատել: Սակայն կարծում ենք, որ ամեն ինչ նորմալ կլինի: Արհեստական ինտելեկտն ինչո՞ւ պիտի իրեն ստեղծողին ոնչնչացնի»,- ասել են գիտնականները: