«Բուշեր» ԱԷԿ-ի երկու նոր էներգաբլոկի շինարարությունը կսկսվի սեպտեմբերի 8-ին: Այդ մասին հայտնել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Ալի Աքբար Սալեհին, հայտնում է Ինտերֆաքսը:
Հաղորդվում է, որ Ռուսաստանը եւ Իրանը 2014 թվականի նոյեմբերի 11-ին միջկառավարական համաձայնագրին կից արձանագրություն են ստորագրել, որը վերաբերում է Իրանում ԱԷԿ-ի շինարարությանը: Փաստաթղթի համաձայն, կողմերը մտադիր են համագործակցել Իրանի տարածքում ՋՋԷՌ ռեակտորներով ութ էներգաբլոկի շինարարության գործում: Հենց այդ ժամանակ պայմանագիր էր ստորագրվել «Բուշեր» ԱԷԿ-ի երկրորդ հերթի շինարարության վերաբերյալ, որը նախատեսում է ԱԷԿ-ի երկու էներգաբլոկի կառուցում մինչեւ չորս էներգաբլոկ ընդլայնվելու հնարավորությամբ:





























