Թուրքիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող Քրքլարելի ավանում տեղի ունեցած միջադեպը քիչ է մնացել 18 բուլղար բասկետբոլիստուհիների մահվան հանգեցնի: Ընթացքի ժամանակ այրվել է ավտոբուսը, որով Բուլղարիա էր վերադառնում այդ երկրի բասկետբոլի կանանց հավաքականը: Հրդեհը բռնկվել է շարժիչի մոտ եւ մի քանի վայրկյանի ընթացքում կլանել ողջ ավտոբուսը:

Աղջիկներին փրկել է վարորդի արագ արձագանքը, ով այդ արտակարգ իրավիճակում իրեն չի կորցրել եւ կանգնեցնելով մեքենան, բոլորին հեռացրել է ավտոբուսից: Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Աղջիկները ուրիշ ավտոբուսով մեկնել են Բուլղարիա, գրում է «Պրոֆի News»-ը: