Delta ավիաընկերությանը պատկանող եւ Մոսկվայից Նյու Յորք թռչող օդանավը հոկտեմբերի 13-ին չնախատեսված վայրէջք է կատարել Ստոկհոլմի «Ստոկհոլմ-Օռլանդա» օդանավակայանում` կռվարար հարբեցողի պատճառով: Նա եղել է Ռուսաստանի քաղաքացի:

Օդանավակայանի ոստիկանության աշխատակցի խոսքով, տղամարդը չափից ավելի կոնյակ է խմել, սկսել է աղմկել եւ իրեն ոչ ադեկվատ պահել` անհարմարություններ պատճառելով չվերթի մյուս ուղեւորներին: Արդյունքում օդանավի անձնակազմը որոշել է վայրէջք կատարել Շվեդիայում եւ իջեցնել իրեն «լավ զգացող» ռուսին:

Ստոկհոլմում հարբած ռուսին իջեցրել են օդանավից եւ պառկեցրել քնելու: Հենց որ օրինախախտն արթնանա քնից, նրա հետ բացատրական աշխատանք կտարվի, որից հետո ռուսաստանցուն Շվեդիայից կարտաքսեն Ռուսաստան, գրում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: