Մերիլենդի համալսարանի Քոլեջ Փարքի եւ Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականներն ուսումնասիրել են նեոլիթի դարաշրջանում Եվրոպայի տարածքում բնակված մարդկանցից պահպանված վկայությունները: Այս մասին գրում է RNS-ը:
Մասնագետները Եվրոպայի 9 շրջաններում հայտնաբերված ավելի քան 2 հազար հնագիտական գտածոներ են ուսումնասիրել: Նեոլիթի դարաշրջանում տեխնոլոգիական եւ գյուղատնտեսական առաջընթացի արդյունքում բնակչության զգալի աճ է տեղի ունեցել: Բայց այդ հաջողությունները հանգեցրել են սոցիալական անկայունության, որոնք կործանարար են եղել:
Քաղաքակրթության անհետացման հիմնական նախանշան է համարվում արտաքին ցնցումներից վերականգնման համար հատկացվող ժամանակի ավելացումը: Հետազոտողները վստահ են, որ ուսումնասիրությունը կօգնի կանխատեսել ապագայում քաղաքակրթության հնարավոր խնդիրները:





























