Esquire պարբերականը կազմել է աշխարհի ամենասեքսուալ հայտնի կանանց ցուցակը, որտեղ հայ դերսանուհի Աննա Կոնդոն գրավել է 187-րդ տեղը: 1966 թվականին ծնված  Կոնդոն իր կարիերան սկսել է  «Վերադրաձ Չերչիլին» ֆիլմով` կատարելով երիտասարդ Ժանետի դերը: Սակայն նրան ճանաչում բերեց «Ալքիմիա» ֆիլմը:

Այս շաբաթ պարբերականը հրատարակել է նաեւ յուրատեսակ «սեքսուալության քարտեզ», որտեղ ներկայացված են աշխարհի տարբեր երկրների սեքսուալ կանայք: Ազգերի ամենասեքսուալ ներկայացուցիչներ են համարվել գեղեցկության մրցույթների հաղթողները, դերասանուհիները, երգչուհիները, գրողները, քաղաքական գործիչները, մարզուհիները, թագավորների եւ նախագահների կանայք, նույնիսկ մի նախկին սեքս-ստրուկ:

Բավականին հետաքրիր ցանկ է ստացվել: Օրինակ 13-րդ տեղը գրավել է ուկրաինուհի «գազի արքայադուստր», Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կինը` Մեհրիբան Ալիեւան ցանկում գրավել է 184-րդ տեղը: Սոմալի Մամը`կամբոջացի նախկին սեքս-ստրուկը պարզվում է ավելի սեքսուալ է, քան Ալիեւան, քանի որ նա գրավել է 165-րդ տեղը:

103-րդ տեղում «Միսս Վրաստանն» է` Նանա Գոգիչաշվիլին: Վերջինս Սահակաշվիլիի մամուլի քարտուղար Նաթի Բանձելաձեի աղջիկն է: Նրանով հետաքրքրված է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը` Դոնալդ Թրամպը:

Իրանական ծագում ունեցող 35-ամյա դերասանուհի Բահար Սումեհը գրավել է 114-րդ տեղը: Իրանում, ինչպես հայտնի է, սեքսուալ լինելը կարող է լուրջ հետեւանքների հանգեցնել, այնպես որ նա լավ կանի մոտ ժամանակներս հայրենիք չվերադառնա:

Աշխարհի ամենասեքսուալ կինը, ըստ պարբերականի,  դերասանուհի Մինկա Քելին է: Քարտեզում չեն ընդգրկվել միայն Վատիկանի ու Դոմինիկյան հանրապետության ներկայացուցիչները:

Հետաքրքական է, որ սեքսուալ կանաց շարքում չեն ընգրկվել սեքս-խորհրդանիշ համարվող Անջելիան Ջոլին, Քիմ Քարդաշյանը, Քրիստինա Ագիլիերան եւ այլք: