Հայաստանում կստեղծեն IBM գերազանցության տարածաշրջանային կենտրոն սոցիալական ծառայությունների համար: Այս մասին որոշումը կայացվել է Կառավարության սեպտեմբերի 2-ի նիստի ժամանակ:
ՀՀ Աշխատանքի նախարար Արտեմ Ասատրյանը հայտնել է, որ հանրապետությունը պատրաստվում է անցնել սոցիալական պետծառայությունների միասնական էլեկտրոնային հարթակի: Դա նշանակում է, որ դրանք պետք է հայտնվեն միասնական տեխնոլոգիական միջավայրում, որը կապահովի դրանց համատեղելիությունը տվյալների միասնական բազայի համար:
Այդ նպատակներով ԱՄՆ Կառավարության աջակցության շրջանակում Հայաստանը հուշագիր է ստորագրել IBM կորպորացիայի հետ, որով IBM Curam համակարգի հիման վրա ծրագրվում է գերազանցության տարածաշրջանային կենտրոն ստեղծել:
Դա թույլ կտա ոչ միայն համակարգեր ստեղծել ծառայությունների հետագա ավտոմատիզացման համար, այլեւ արտահանել դրանք այլ երկրներ, հավելել է նախարարը:





























