Աջարիայի զբոսաշրջության եւ կուրորտների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ 2010 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ինքնավար հանրապետություն է այցելել 831,5 հազար զբոսաշրջիկր, որը 2 անգամ գերազանցում է 2009-ի համապատասխան ժամանակահատվածի մակարդակը եւ 3,5 անգամ՝ 2008 թվականինը։ Այս մասին տեղեկացնում է «Բիզնես Գրուզիա» գործակալությունը։

Այս տարի Աջարիա այցելածներից 270 հազարն արտասահմանցիներ են, որը երկու անգամ գերազանցում է 2009 թ. համապատասխան ցուցանիշը եւ 4 անգամ՝ 2008 թ. ցուցանիշը։ Արտասահմանյան այցելուների 40,4 տոկոսը ժամանել են Թուրքիայից, 35,4 տոկոսը՝ Հայաստանից, եւ 14,7 տոկոսը՝ Ադրբեջանից։ Այսպիսով՝ 2010 թ. Աջարիայում իրենց հանգիստն են անցկացրել մոտ 95 հազար հայեր։