Պարենային քաղաքականության միջազգային հետազոտական ինստիտուտը հրապարակել է սովի գլոբալ ինդեքսը 2010 թվականի համար: Ըստ այդմ, աշխարհում սովի է մատնված ավելի քան 1 միլիարդ մարդ:

Զեկույցի հեղինակների կարծիքով, նման բարձր ցուցանիշների հիմնական պատճառը երեխաների թերսնումն է: Սովի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է աֆրիկյան երկրներում:

Նախկին ԽՍՀՄ երկրների մեծ մասում սովի ցուցանիշը համեմատաբար բարվոք է: Սակայն Ուզբեկստանում, Թուրքմենստանում, Վրաստանում, Հայաստանում ու Ադրբեջանում նկատվում է թերսնման միջին մակարդակ:

ՄԱԿ-ի պարենային եւ գյուղատնտեսական կազմակերպությունների ներկայացուցիչները սով են համարում այն, երբ օրվա ընթացքում մարդն ընդունում է 1,8 հազարից քիչ կիլոկալորիա պարունակող սնունդ:

Սովի գլոբալ ինդեքսը գնահատում է 122 զարգացող երկրներում: Դրանցից 29-ում (հիմնականում Աֆրիկայում եւ Հարավային Ասրայում) սովի մակարդակը շատ վտանգավոր չափերի է հասնում: Փորձագետները նշում են, որ ցուցանիշները վատթարացլ են 9 երկրներում. ԿԺԴՀ-ում եւ աֆրիկյան 8 երկրներում: