Apple-ը ծրագրավորողներին պաշտոնապես տեղեկացրել է, որ սեպտեմբերի 7-ին App Store-ում կսկսվի բոլոր հնացած եւ ոչ այժմեական հավելվածների հեռացում: Մոտ ժամանակներս ինտերնետային խանութից կանհետանան բոլոր հավելվածները, որոնք օգտատերերը ոչ մի անգամ չեն տեղադրել իրենց սարքերին: Հեռացման տակ կընկնեն նաեւ այն ծրագրերը, որոնք ստացվել էին iOS-ի վաղ եւ արդեն ոչ այժմեական տարբերակների համար եւ այդ ժամանակվանից մշակողները դրանք չեն թարմացրել, հայտնում է Iphone-gps պորտալը:
Նշվում է, որ App Store-ից հեռացումից հետո այն օգտատերերը, որոնք հասցրել են ներբեռնել ծրագրերը, կկարողանան դրանք օգտագործել նախկին ռեժիմում: Բացի այդ, հեռացված ծրագրերի անվանումը կպատկանի դրանք մշակողներին եւ նրանք կկարողանան այդ հավելվածների նորացված տարբերակը ստեղծել iOS-ի եւ i-սարքի աջակցությամբ:





























