Ռուսաստանում ստեղծվելու է ռուս-իսրայելական ձեռնարկություն, որը անօդաչու օդանավեր կարտադրի: Համապատասխան պայմանագիրը ստորագրել են ռուսական «Ռոստեխնոլոգիի» պետական կորպորոցիայի մաս կազմող «Օբորոնպրոմ» ընկերությունն ու իսրայելական Israel Aerospace Industries ընկերությունը:
Պայմանագիրը նախատեսում է, որ իսրայելական կողմը պետք է անօդաչու օդանավերի համար սարքավորումներ մատակարարի:
Իսրայելական Globes թերթի համաձայն, գործարքի արժեքը կազմում է 400 մլն դոլար, որից 280-ը ռուսական կողմը կվճարի անմիջապես, իսկ մնացածը` պայմանագրի կատարմանը զուգընթաց` երեք տարում:
Անօդաչու օդանավերի արտադրությունը կիրականացվի Թաթարստանում` 2011-ից: Նշվում է, որ այդ նախագծի օգնությամբ, Ռուսաստանը հույս ունի «առավելագույն սեղմ ժամկետներում դառնալ իրական խաղացող» անօդաչուների միջազգային շուկայում:





























