Առնվազն չորս մարդ է զոհվել Իրանի հյուսիսում Գոլեստան նահանգում ջրհեղեղի հետեւանքով, հայտնում է պետական IRINN TV հեռուստաալիքը:
Ջրհեղեղից տուժել է նաեւ մեկ այլ հյուսիսային նահանգ` Մազենդերանը, որտեղ լրջորեն վնասվել են բնակելի եւ առեւտրական շինություններ: ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, փրկարարական բրիգադներն արդեն ուղարկվել են տուժած շրջաններ:




























