ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը միաձայն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավորած միջազգային առաքելությունն Աֆղանստանում մեկ տարով երկարացնելու որոշումը:

Խորհրիդի անդամները նաեւ անհանգստություն են հայտնել թալիբների, «Ալ-Քաիդայի» և այլ ծայրահեղական խմբավորումների աճող աշխուժությունից, գրում է Mignews.

Նրանք ընդգծել են Աֆղանստանի կառավարությանն օտարազգի զինվորականների կողմից աջակցություն ցուցաբերելու կարևորությունը` տեղական անվտանգության ծառայության եւ ազգային բանակի համար մասնագետներ պատրաստելու գործում: