Ամերիկյան կոնգրեսական Ադամ Շիֆը շնորհավորել է Արցախի ժողովրդին անկախության 25-ամյակի կապակցությամբ:

Facebook-ում հրապարակված ուղերձում Շիֆը նշել է, որ այս օրը հարկավոր է հիշել հանուն Արցախի անկախության կորսված կյանքերի մասին: «Չնայած անկախության 25 տարիների ընթացքում բազմաթիվ մարտահրավերներին՝ Լեռնային Ղարաբաղն աճող տնտեսության ժողովրդավարական երկիր է»,- ընդգծել է կոնգրեսականը:

Նա հիշեցրել է այս տարվա ապրիլին շփման գծում Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մասին, որի ընթացքում բազմաթիվ զինվորականներ եւ խաղաղ բնակիչներ սպանվեցին:

«ԱՄՆ-ն պետք է հանդես գա վտանգավոր եւ ապակայունացնող ագրեսիայի դեմ, Ադրբեջանին պատասխանատվության կանչի, հետաքննի զինվորական հանցագործությունները, հակամարտության խաղաղ կարգավորում պահանջի»,- ասված է ուղերձում: