Գիտնականները հայտնել են,որ եւս մեկ աստղ են հայտնաբերել՝ անբացատրելի ձեւով փոփոխվող պայծառությամբ, այսինքն այսպես կոչված Դայսոնի ոլորտի նշանով: Դայսոնի ոլորտը հիպոտետիկ կառուցվածք է, որն զբաղեցնում է աստղի շուրջը գտնվող տարածքը, որպեսզի ամբողջությամբ գրավի լուսատուի արձակած էներգիան: Ըստ ֆանտաստների ՝ տեխնոլոգիապես առաջադեմ այլմոլորակային քաղաքակրթությունները պետք է իրենց աստղերը պարտադիր շրջապատեն Դայսոնի ոլորտներով, գրում է Planet Today–ը:
Հիշեցնենք, որ ի սկզբանե աստղագետները կասկածում էին, որ Դայսոնի ոլորտ ունի KIC 8462852 աստղը, որը վերջին յոթ տարիներին աստղաֆիզիկոսներին տարակուսանքի մեջ էր գցել՝ ցուցադրելով պայծառության տատանումներ՝ 25 տոկոսի սահմանում:
Իսկ հիմա հայտնաբերվել է եւս մեկ նման աստղ՝ EPIC 204278916-ը, որը գերմանացի աստղագետների խոսքով մի անգամ մի քանի ժամ շարունակ 65 տոկոսով խամրել էր: Եվ այդ փաստը, ըստ գիտնականների, պարզապես ապացուցում է Դայսոնի ոլորտի գոյությունը: Ենթադրական այլմոլորակային մեգակառուցվածքից բացի աստղի այդաստիճան տարօրինակ վարքագիծը կարող է բացատրվել կործանված մոլորակի հատվածների կուտակումով:





























