Թուրքական զինուժը Թունջելիի լեռնային հատվածներում որոնողական գործողությունների ընթացքում բախվել է մի խումբ քուրդ զինյալների հետ։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  PKK-ի զինյալների հետ բախման ընթացքում 2 թուրք զինվորական է սպանվել։ Անմիջապես բախման վայր են նետվել Թունջելիի ժանդարմերիայի հատուկ նշանակության զորաջոկատները եւ մարտի մտել քուրդ զինյալների հետ։  

Թուրքական ցամաքային ուժերին օդից աջակցում են Kobra  ռազմական ուղղաթիռները՝ գնդակոծելով հեռացող քուրդ զինյալներին։