Ռուսաստանի Կամչատկայի մարզում եւ Պրիմորյեում մարդահամարն արդեն մեկնարկել է։ Երկրի ողջ տարածքում մարդահամարը կանցկացվի հոկտեմբերի 14-25-ին։ Համառուսաստանյան մարդահամարը կանցկացվի նոր կանոններով, որով պարտադիր չէ հարցվողի ազգային պատկանելության մասին գրավոր համաձայնությունը։

Հաշվառման արդյունքերը կդառնան հետագա այնպիսի կարեւոր որոշումների հիմք, ինչպիսիք են տնտեսության եւ ֆինանսների, շինարարության եւ ապահովագրության, զբաղվածության եւ կենսաթոշակային ապահովության, առողջապահության եւ կրթության ոլորոտների խնդիրները լուծումը։

Նախորդ համառուսաստանյան մարդահամարը տեղի է ունեցել 2002 թվականի հոկտեմբերին։ Դրան մասնակցել էին ոչ միայն Ռուսաստանի, այլ նաեւ երկրի տարածքում ապրող օտարերկրյա քաղաքացիները։ Համաձայն մարդահամարի արդյունքների՝ երկրի բնակչությունը կազմել էր 145 մլն 166 հազար 731 մարդ։