Ղազախստանում խոշոր պատահարի արդյունքում զոհվել է 11 մարդ: Ալմաթի-Եկատերինբուրգ մայրուղու վրա իրար են բախվել երկու ուղեւորատար ավտոբուս եւ երկու բեռնատար: Մի ավտոբուսի 7 ուղեւորները տեղում զոհվել են:
Բախման հետեւանքով երկու ավտոբուսն ու բեռնատարներից մեկը բռնկվել են: Ավտոբուսի բոլոր տուժած ուղեւորները Ուզբեկստանի քաղաքացիներ են, նրանց ինքնությունը պարզվում է:
Ոստիկանության տվյալներով, պատահարի մեղավորը ավտոբուսներից մեկի վարորդն է, ով դուրս է եկել հանդիպակաց գոտի:





























