Համացանցում տեղեկություններ են հայտնվել հարավկորեական Samsung կորպորացիայի Galaxy S8 սմարթֆոնի տեխնիկական բնութագրերի մասին:
Նոր մոդելը հագեցած կլինի երկու տեսախցիկով եւ աչքի ծիածանաթաղանթի սքաներով: Galaxy S8-ի լուսանկարչական ֆունկցիոնալությունը կապահովվի Samsung-ի եւ Sony-ի արտադրության երկու ցուցիչների հաշվին:
Դրանցից մեկը կարող է դառնալ 12 մեգապիքսելանոց Samsung S5K2L2-ը, մյուսը՝ 13 Մպ-անոց Sony տեսախցիկը, որի հստակ մոդելը դեռեւս հայտնի չէ:





























