Ամերիկյան Ֆլորիդա նահանգում ոստիկանները հետաքրքրված են գաղտնի հետեւելու համակարգով, որը տեղադրվում է փողոցի աղբամանների մեջ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով The Intercept-ը:
Տեխնիկան մշակել է բրիտանական Cobham ընկերությունը: Ինժեներներն իրավապահներին տեսախցիկներ են առաջարկել, որոնք կարող են երկարատեւ ձայնագրություն ապահովել:
Գիշերային նկարահանում կատարելու հնարավորություն ունեցող սարքը կարող է աշխատել տարատեսակ օբյեկտիվներով:





























