Ամերիկացի գիտնականները որոշել են Երկրագնդի երկրամագնիսական ինվերսիայի (մագնիսական բեւեռների փոփոխում) պարբերականությունը: Դա թույլ կտա կանխատեսել ապագայում այդ իրադարձության մոտենալու ժամկետները, հայտնում է arXiv.org-ը:

Գիտնականները պարզել են, որ երկրամագնիսական ինվերսիան տեղի է ունենում գրեթե 26 մլն տարին մեկ: Վերջին այդպիսի իրադարձությունը տեղի է ունեցել մոտ 700 հազար տարի առաջ: Հետեւաբար՝ հերթական ինվերսիան հնարավոր է մոտ 25 մլն տարի հետո:

Իրենց հետազոտության մեջ հեղինակները մշակել են վերջին 375 մլն տարվա պալեոմագնիսական եւ երկրաքրոնոլոգիական տվյալները, ինչի համար օգտագործել են Ֆուրյեի վերլուծությունը,  որը տարբեր հաճախականություններով ընթացող ներդաշնակ տատանումների ֆունկցիաներ է ներկայացնում: