Apple ընկերությունը սեպտեմբերի 7-ին նախատեսված նոր արտադրանքի շնորհանդեսից հետո կլրացնի CDMA տարբերակի iPhone 4-երի «Հնացած եւ շահագործումից դուրս եկած արտադրանք» բաժինը: Այսպիսի որոշումը նշանակում է, որ դեվայսի նորոգումն անհնար կլինի Apple-ում կամ ընկերության կողմից լիազորված ծառայության կենտրոններում, հայտնում է 9to5mac պորտալը:

Ընկերությունը հնացածների շարքին է դասում այն սարքերը, որոնք արտադրությունից հանվել են ավելի քան 5 կամ 7 տարի առաջ: Շահագործումից դուրս եկած արտադրանքը այն դեվայսներն են, որոնց թողարկումը Apple-ը դադարեցրել է ավելի քան 7 տարի առաջ:

Սեպտեմբերի 13-ին CDMA մոդելի iPhone 4-ը vintage կարգավիճակ կստանա, ինչը նշանակում է որ սարքը կարելի է նորոգել միայն Քալիֆորնիայի եւ Թուրքիայի որոշ ծառայության կենտրոններում:

Apple-ի նորույթների ապագա շնորհանդեսից հետո «վինտաժային» կարգավիճակ կստանան նաեւ iMac 2009, Mac mini 2010 եւ Mac mini Server 2010 համակարգիչները: