Մոսկվայում հոկտեմբերի 14-ի առավոտյան հրդեհվել է երկհարկանի վարչական շենքի կցակառույցը: Այնուհետեւ կրակն անցել է հիմնական շենքին:

Նախնական տեղեկություններով շենքը պատկանում է  Մոսկվայի ժամացույցի գործարանին: Միջադեպի արդյունքում տուժել է 11 մարդ, գրում է Utro.ru-ն:

Նախնական տվյալներով հրդեհի պատճառը չորս գազի բալոնների պայթյունն է: