«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն Beeline-ի հետ համատեղ գործարկում են նոր համատեղ քարտ, որը կարագացնի եւ կպարզեցնի վարկային գիծ ստանալու գործընթացը:
Համագործակցության շրջանակում Beeline-ի հավատարիմ բաժանորդները բացառիկ հնարավորություն կստանան ձեւակերպելու «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի վարկային քարտ առավելագույնս պարզեցված ընթացակարգով:
Համատեղ քարտի առավելություններն են. պարզեցված ընթացակարգով քարտին վարկային գիծ ստանալու հնարավորությունը եւ վարկային գծի մարման արտոնյալ ժամանակահատված (մինչեւ 45 օր):
«Ծառայությունների պարզությունը եւ հարմարությունը մեր կարգախոսն է, եւ Beeline-ն ուրախ է ընդլայնել դրա կիրառման սահմանները: «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի հետ համագործակցության շնորհիվ մենք չենք սահմանափակվում ապրանքներով եւ ծառայություններով, այլ ավելին, մեր հավատարիմ հաճախորդներին տրամադրում ենք բացառիկ հնարավորություն օգտվելու ավանդական բանկային ծառայություններից զգալիորեն ավելի արագ, պարզ եւ հարմար տարբերակով», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Յուրի Գուսեւ. «Մենք ուրախ ենք համագործակցել Beeline-ի հետ եւ համոզված ենք, որ մեր տեխնոլոգիական եւ ֆինանսական հնարավորությունները թույլ կտան գործընկերոջ բաժանորդներին մասնակցել ծրագրին ավելի շահավետ պայմաններով: Beeline – ի հետ համատեղ քարտի թողարկումը եւս մեկ քայլ է վարկային գծի ձեւակերպման գործընթացի հեշտացմանն ընդառաջ, որը տնտեսում է մեր հաճախորդների ժամանակը եւ ռեսուրսները»:
ՎՏԲ-Հայաստան Բանկի եւ Beeline-ի համատեղ քարտ կարող են ստանալ լավ վարկային պատմություն ունեցող Beeline հավատարիմ բաժանորդները: Ծրագրին մասնակցությունը հաստատող SMS-հաղորդագրություն ստանալուց հետո անհրաժեշտ է դիմել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» -ի ցանկացած մասնաճյուղ քարտի ձեւակերպման նպատակով: Անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ եւ հանրային ծառայությունների համարանիշ/սոցիալական քարտ (կամ տեղեկանք դրա բացակայության մասին):




























