Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Սաուդյան Արաբիայի իշխանություններին մեղադրել է հաջի ժամանակ իրանցի ուխտավորների զոհվելու մեջ: «Սաուդյան դաժան հանցագործները նրանց (ուխտավորներին - խմբ.) մեռյալների հետ միասին արգելափակել են փոքր վայրում եւ տանջել՝ նրանց օգնություն ցուցաբերելու եւ բուժում ապահովելու փոխարեն»,- հաջի մեկնանրկի առիթով պատրաստած ուղերձում հայտարարել է Խամենեին:
Ըստ Irna-ի՝ նա նշել է նաեւ, որ «ներողություն խնդրելու, ափսոսանք հայտնելու եւ դատաքննություն սկսելու փոխարեն սաուդյան կառավարիչները հրաժարվեցին անգամ ողբերգության հանգամանքները պարզելու համար միջազգային իսլամական առաքելություն ստեղծել»:
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ 2016 թվականին Իրանն ուխտավորների չի ուղարկելու Մեքքա՝ հաջի, սաուդյան կողմի ստեղծած խոչընդոտների պատճառով:





























