Իրանի իշխանությունները քաղաքականացնում են հաջի հետ կապված իրադրությունը եւ չեն ցանկանում, որ Իսլամական հանրապետության քաղաքացիներն ուխտի գնան: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Նաիֆ ալ-Սաուդը:

Նա նշել է, որ Թեհրանում ձգտում են քաղաքականացնել Մեքքայում եւ Մեդինայում սուրբ վայրեր այցելությունները:

«Թագավորությունն իրանցիներին նույն պայմաններն է առաջարկում, ինչ Աստծո մյուս հյուրերին: Սեզոնի մեկնարկից առաջ իրանական հաջ-առաքելությունն իր քաղաքացիների համար հատուկ պայմաններ պահանջեց, որոնք պետք է տարբերվեին մյուս երկրների համար ստանդարտ պայմաններից»,- պարզաբանել է Մուհամմեդ բեն Նաիֆը: