Հոկտեմբերի 14-ին, ժամը 01.10-ին,  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքում` «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ «Երեւան» կայարանին հարակից կրպակներում:

Հայաստանի ԱԻՆ Փրկարարական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել  երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.37-ին, մարվել` 01.54-ին: Ամբողջությամբ այրվել է 3 առեւտրի կրպակ: