Մոսկվայում կառուցվող շենքի տարածքում հայտնաբերվել է Թուրքիայի 55-ամյա մի քաղաքացու դիակը` գլխի վնասվածքով: Նա եղել է անգիտակից վիճակում եւ մահացել է նախքան շտապօգնության մեքենայի ժամանելը: Մահացածն աշխատել է թուրքական շինարարական ֆիմայի մոսկովյան մասնաճյուղում որպես սալիկապատող, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Ներկայումս պարզում են նրա մահվան հանգամանքները: Վարկածներից մեկի համաձայն, տղամարդը գլխի վնասվածք է ստացել կռվի ժամանակ, սակայն ոստիկանները չեն բացառում, որ տեղի ունեցածը դժբախտ պատահար է, քանի որ վիրավոր թուրքին հայտնաբերվել են աստիճանների մոտ ընկած:





























