Հայաստանի հարավ-արեւմտյան դիրքերում սեպտեմբերի 5-ին պայմանագրային զինծառայող է մահացել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Դեպքի հանգամանքները դեռ պարզ չեն: Զինծառայողին սպանված են գտել մարտական դիրքերից քիչ հեռու:

Մահացողը 26-ամյա Գեղամ Եղիազարյանն է, Ջերմուկ քաղաքի բնակիչ: