Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իրավիճակը բացի ռազմականից, այլ բառով չի կարելի բնորոշել: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը՝ ելույթ ունենալով լրագրողների համահայկական «21-րդ դարի մարտահրավերներ. տեղեկատվական անվտանգություն եւ հայկական լրագրություն» համաժողովին:
Նրա խոսքով, ադրբեջանական կողմը չի կատարում հրադադարի պահպանման կետերից եւ ոչ մեկը:
Ստեղծված իրավիճակն անհանգստություն է առաջացնում, սակայն այն աղետալի չէ, քանի որ լիովին վերահսկվում է: Տարածաշրջանում խաղաղությունը հիմնականում պահպանվում է ԼՂՀ Պաշտպանության բանակի շնորհիվ, որն Ադրբեջանին 1994 թվականին ստիպեց հրադադարի պայմանագիր ստորագրել»,- ասել է Հակոբյանը:
«Ներկայումս ղարաբաղյան բանակի թիվն ու սպառազինության քանակը 4 անգամ գերազանցում է 1994 թվականի ցուցանիշները»,- նշել է ԼՂՀ ՊԲ հրամանատարը:





























