Երկօրյա այցով Հայաստան է ժամանում վրացական պատվիրակությունը՝ կրթության եւ գիտության նախարար Դմիտրի Շաշկինի գլխավորությամբ:
Հանդիպումներին մասնակցելու է նաեւ Թբիլիսիի պետհամալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ալեքսանդր Քվիթաշվիլին:
Այցի շրջանակներում Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում բացվելու է վրացերենի կենտրոն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, վերջին ասուլիսներից մեկում Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հայտարարել էր, թե Շաշկինի հետ հանդիպմանը քննարկվելու են վրացահայերի խնդիրները:




























