«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության արտադրած «Արմֆոն» տեսակի հայկական բջջային հեռախոսների երրորդ խմբաքանակն ակնկալվում է ներկայացնել շուկային սույն թվականի սեպտեմբերի 20-ից հետո: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հիշեցնենք, որ հայկական արտադրության սմարթֆոններն առաջին անգամ ներկայացվեցին հունիսի 6-ին: Դրանց գինը տատանվում է 50-ից 150 հազարի սահմանում: