«ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) եւ Իգոր Պոպովը (Ռուսաստան) անցկացրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ օկուպացված տարածքների գնահատման նախանշված Դաշտային առաքելությունը»,- ասված է միջնորդների հայտարարության մեջ, որը տեղադրվել է ԵԱՀԿ պաշտոնական կայքում:
Առաքելությունն անցկացվել է 2010 թվականի հոկտեմբերի 7-13-ը: Առաքելության պայմաններն ավելի վաղ քննարկվել են հակամարտությանը ներգրավված բոլոր կողմերի հետ:
«Առաքելությունն իրականացվել է ԵԱՀԿ համանախագահների կողմից՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի եւ տեղական փաստացի իշխանությունների հետ աշխատող նրա աշխատակիցների մասնակցությամբ: Համանախագահների հրավերով, առաքելությանը մասնակցել են տեխնիկական երեք փորձագետներ, այդ թվում՝ երկուսը Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն կոմիսարիատից, ովքեր օգնել են դրված խնդիրները լուծելուն:
Առաքելության նախօրեին` հոկտեմբերի 6-ին համանախագահները հանդիպել են Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի հետ՝ հանգամանալից տեղեկություններ ներկայացնելու կայանալիք առաքելության մասին եւ ներկայացնելու թիմը, որը մեկնելու է իրենց հետ: Նման հանդիպում կայացել է նաեւ հոկտեմբերի 7-ին ԼՂ փաստացի իշխանությունների հետ Ստեփանակերտ/Խանքենդիում:
Առաքելությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին լավ հնարավորություն է ընձեռել հանդիպել մարդկանց տեղերում եւ ծանոթանալ ընթացիկ իրավիճակի հետ տարածքներում, ներառյալ՝ հումանիտար մանրամասները: Տեխնիկական փորձագետների աննախադեպ մասնակցությունը թոյլ է տվել խմբին ավելի լավ հասկանալ փախստականների եւ տեղահանվածների իրավունքները միջազգային հոմանիտար իրավունքի շրջանակներում, նաեւ պայմանները, որոնց հետ ներկայումս բախվում են այդ տարածքներում ապրող անձինք:
Ներկայումս համանախագահները փորձագետների հետ միասին կուտակում են առաքելության ընթացքում հավաքած տեղեկատվությունը: Այդ աշխատանքի ավարտից հետո նրան ԵԱՀԿ ներքին զեկույց կպատրաստեն, որը կտարածվի բոլոր կողմերին»,- ասված է հայտարարության մեջ:




























