Սեպտեմբերի 7-ը Հայաստանի ինժեներական զորքերի օրն է: 1992 թվականի հենց այդ օրն ավարտվեց Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ինժեներական ստորաբաժանման կազմավորումը:

Ինժեներական զորքերը ստորաբաժանում, զորամասեր եւ հատուկ զորքերի միավորումներ են Հայաստանի Զինված ուժերում:

Ինժեներական զորքերի կազմում ներառված են ինժեներա-սակրավորների, ինժեներա-ճանապարհային եւ այլ ստորաբաժանումներ: