Մոսկվայում կարաոկեն դարձել է զանգվածային ծեծկռտուքի եւ հրաձգության պատճառ:

Ընդհարումը սկսվել է երիտասարդների երկու խմբի միջեւ, որոնք շտապել են հայտնվել բարում եւ չեն համաձայնել զիջել իրար, գրում է  Utro.ru-ն:

Կռվին մասնակցել է 11 մարդ, հինգ մարդ` Տվերից, երկուսը՝ Սմոլենսկից եւ չորս մոսկվացիներ: Կռվի մասնակիցներից մեկը կրակ է բացել գազային ատրճանակից:

Կռվի հետեւանքով երեք անձի վնասվածքներով եւ հարբած վիճակում տեղափոխել են բժշկական հաստատություններ: Դեպքի առթիվ քննություն է տարվում: