Հայաստանի կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 14-ին կայացած նիստում որոշել է 2010 թվականի աշնանային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով, ՀՀ վարչատարածքային միավորներում` մարզային (Երեւանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ, հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը։
Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայանության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ որոշմամբ համապատասխան պարտականություններ են վերապահված պաշտպանության, առողջապահության, արտաքին գործերի, տրանսպորտի եւ կապի նախարարներին, գլխավոր դատախազին, մարզպետներին եւ Երեւանի քաղաքապետին, ոստիկանության պետին:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահը հոկտեմբերի 7-ին հրամանագիր էր ստորագրել «2010թ. աշնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին»։



























