Rutracker տորենտի փակումը Ռուսաստանում չի կարող տարածվել Հայաստանի վրա: Այս մասին լրագրողներին սեպտեմբերի 7-ին ասել է Հայաստանում Beeline ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նա շեշտել է,որ ռուսաստանյան ինտերնետ-փրովայդերնեի հետ համաձայնագրերում ամրագրված է, որ հայ օգտատերերը կարող են ստանալ ռունետի ցանկացած ռեսուրսներ, նույնիսկ Ռուսաստանում արգելվածները, քանի որ այդ արգելքները տարածվում են միայն Ռուսաստանի վրա:

«Դրա համար էլ այն փրովայդերները, որոնք մեզ են թողում Ռուսաստանից թրաֆիկը, հիմա մեզ համար կարգելաբացեն այդ արգելված ռեսուրսները: Ցավոք, փրովայդերների մի մասը չի կարող դա արագ անել ուի երբեմն մեր հաճախորդների մի մասի համար ինչ- որ ռեսուրս անհասանելի է լինում: Բայց երբ ինչ որ բան են փակում՝ մենք պայմանավորվում ենք ու բացում»,- հավելել է Պյատախինը

Հիշեցնենք, որ Rutracker –ը ( ռուսաստանյան պահանջված տորենտներից մեկը, որը հաճախ են այցելում նաեւ Հայաստանից) ընգրկվել է արգելված ռեսուրսների ցանկում 2016-ի հունվարին՝ Մոսկվայի քաղխորհրդի որոշումով: Որոշումը կայացվել է հեղինակային իրավունքների սեփականատիրոջ հայցի հիման վրա:

Արմենթել ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ, «Վիմպելկոմ» ԲԲԸ դուստր ընկերություն) Հայաստանի հեռահաղորդակցության ամենախոշոր օպերատորներից ու հարկատուներից է: