Իրանն անպատասխան չի թողնի «հաջի նահատակների հեղված արյունը»: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին: Նա մուսուլմանական աշխարհին, մասնավորապես տարածաշրջանի երկրներին կոչ է արել հավաքական ջանքեր ներդնել սաուդյան կառավարության հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ, փոխանցում է Irna-ն:
Նրա խոսքով՝ Իրանը կշարունակի ջանքեր գործադրել Մինայի հարթավայրում մարդկանց զոհվելու միջադեպի հետաքննության ուղղությամբ: Նա նշել է, որ հարկավոր է հաջի ժամանակահատվածը դիտարել որպես մուսուլմանական ումմայի շահերի պաշտպանության եւ իսլամական համայնքի միասնության հնարավորություն, սակայն հաջն օգտագործվում է որպես մուսուլմանների արժանապատվությունը վիրավորելու առիթ:
Նշելով, որ Սաուդյան Արաբիայի կառավարությունն անգամ հարկ չհամարեց ներողություն խնդրել՝ Ռոուհանին ասել է, որ Էր Ռիյադը պատասխանատվություն է կրում տարածաշրջանում, այդ թվում՝ Իրաքում, Սիրիայում եւ Եմենում կատարվող հանցագործությունների համար:





























