Քանավերալ հրվանդանից արձակվել է OSIRIS-REx տիեզերական սարք: Ըստ ՄԻՐ 24 հեռուստաալիքի՝ այն պետք է հետազոտի Բեննու աստերոիդը: 500 մետր շառավղով երկնային այս մարմինը յուրաքանչյուր 6 տարին մեկ անցնում է Երկրից ոչ հեռու:
Առաքելության ծրագրի համաձայն՝ 2018 թվականին OSIRIS-ը կհասնի աստերոիդին եւ ոչ երկրային ծագման գրունտի նմուշներ կհավաքի: Սարքը հետ կվերադառնա 2023 թվականին: Այդ ընթացքում տիեզերական սարքը 6.5 մլրդ կմ տարածություն կհաղթահարի:
Գիտնականները հույս ունեն, որ ավտոմատ կայանը շուրջ 60 գր գրունտ կհավաքի:





























