Իրանի ուժայինները երկրի հյուսիս-արեւմուտքում 12 զինյալի են ոչնչացրել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Իրանի Ազգային անվտանգության եւ հետախուզության նախարարության հաղորդագրությունը:

«12 հոգուց բաղկացած խումբը, որը մտադիր էր թշնամական հարձակումներ իրականացնել երկրի ներսում եւ ստացել էր Սաուդյան Արաբիայի եւ միջտարածաշրջանային այլ երկրների աջակցությունը, ոչնչացվել է»,- ասված է գերատեսչության հաղորդագրությունում:

Նշվում է, որ Սերդշետում ոչնչացված զինյալների մոտ հրազեն է եղել: