Apple ընկերությունը ներկայացրել է «Apple Watch Series Two» խելացի ժամացույցների նորացված տարբերակը: ABC-ի հաղորդմամբ՝ ժամացույցի նոր տարբերակն անջրանցիկ կլինի, նաեւ GPS կունենա:
Խելացի ժամացույցի այս տարբերակն առողջ կենսակերպ վարող մարդկանց համար է: Հատուկ հավելվածների շնորհիվ ժամացույցը կօգնի հասկանալ, թե որքան կալորիա եք այրել, քանի կիլոմետր եք վազել կամ լողացել: Ընդ որում, այս ժամացույցով կարելի է լողալ մինչեւ 50 մետր խորությամբ ջրում: Իսկ Nike-ի հետ համատեղ ստեղծված մոդելը նախատեսված է վազքի սիրահարների համար:
Բացի ֆիթնեսի սիրահարներից՝ Apple-ի խելացի ժամացույցի այս տարբերակից կարող են օգտվել նաեւ փոքեմոնների որսորդները:
Ժամացույցի նոր տարբերակը վաճառքի կհանվի սեպտեմբերի 16-ից եւ 369 դոլար կարժենա:





























