Իրաքում ավտոբուսի պայթյունից վիրավորված ադրբեջանցի ուխտավորներից մեկը մահացել է: Այդ մասին ադրբեջանական APA գործակալությանը հայտնել է  Հորդանանում եւ Իրաքում Ադրբեջանի դեսպան Էլման Արասլին: 

Իրաքի ներքին գործերի նախարարությունը հրապարակել է պայթյունի հետեւանքով տուժածների ցանկը: Հայտնի է  դարձել, որ ծանր վիրավոր 6 ադրբեջանցիներից 1-ը՝ Ինթիգամ Ռուստամովը մահացել է:

Ադրբեջանցի ուխտավորներով լի ավտոբուսը պայթել էր ականի վրա` հոկտեմբերի 13-ին: