YouTube-ի FunOr Die ալիքում հոլովակ է հրապարակվել, որտեղ խելացի ռոբոտները սումոյի կանոններով պայքարի են բռնվում, հայտնում է Lenta-ն:
Հաղթանակի համար ռոբոտին անհրաժեշտ է մրցակցին դուրս մղել շրջանակի սահմաններից: Դրա համար նրանք հսկայական արագությամբ տեղաշարժվում են տատամիով եւ փորձում են իրար թիկունք անցնել: Gizmodo պարբերականը նշում է, որ սարքերն ամբողջությամբ ինքնուրույն են եւ մարդու կողմից չեն կառավարվում:
Հուլիսի կեսին ցանցի օգտատերերը ուշադրություն են դարձրել մարտական «Դարբին» եւ «Մինոտավրոս» ռոբոտների միջեւ մարտին BattleBots շոուի շրջանակում: Սարքերի դիմակայությունը հրդեհով է ավարտվել, իսկ օգտատերերը կարեկցանք են արտահայտել ռոբոտների հանդեպ եւ պահանջել են դադարեցնել «բռնությունը»:





























