Ալժիրի նավթի նախարար Նուրեդդին Բուտերգան ուրբաթ Փարիզում իր սաուդյան գործընկեր Խալիդ ալ-Ֆալիհի եւ ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Մոհամմեդ Բարկինդոյի հետ կքննարկի նավթի գները, հինգշաբթի Sputnik գործակալությանը հայտնել է աղբյուրը Ալժիրի նավթի նախարարությունից: 

«Ալժիրի նավթի նախարարը ուրբաթ Փարիզում հանդիպել է Սաուդյան Արաբիայի նավթի նախարարի եւ ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղարի հետ` քննարկելու Ալժիրի առաջարկը` նավթի գները սահմանել բարելի դիմաց  50-60 դոլարի մակարդակում», — հայտնել է աղբյուրը:

Նրա խոսքով, ալժիրյան իշխանությունները ստացել են Իրանի համաձայնությունն այդ առաջարկին: 

ՕՊԵԿ-ի երկրները նախատեսել են խորհրդակցություն անցկացնել Ալժիրում XV միջազգային էներգետիկ ֆորումի շրջանակում, որը տեղի կունենա սեպտեմբերի  26-ից 28-ին: Ակնկալվում է, որ այդ հանդիպմանը ՕՊԵԿ-ը երկրների հետ կվերսկսի սառեցման վերաբերյալ բանակցությունները կարտելի անդամ հանդիսացող եւ չհանդիսացող երկրների հետ: