Հայաստանում կկազմեն ռազմարդյունաբերության կարևորագույն կազմակերպությունների ամփոփ ցուցակ: Այս մասին որոշումը կայացվել է Կառավարության՝ սեպտեմբերի 8-ի նիստի ժամանակ:

Հանրապետության Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտնել է , որ կարևորագույն (բազային) կազմակերպությունների ցուցակում կներառվեն այն ընկերությունները , որոնց կառավարման տակ են գտնվում բացառապես արտադրական ու տեխնիկական հզորություններ, նաև գիտական , ինժեներական , պրոֆեսիոնալ-տեխնիկական կադրեր:

Ամփոփ ցուցակ կկազմվի նաև ընդհանուր ռազմատեխնիկական ձեռնարկությունների համար՝ դրանց արտադրական հնարավորությունների գույքագրումով: