Ավստրալական մի քանի ավիաընկերություն հայտնել են, որ սահմանափակում են մտցնում թռիչքի ամբողջ ընթացքում էլեկտրոնիկայի հարավկորեական արտադրող Samsung Electronics-ի Galaxy Note 7-ի օգտագործման վրա, հայտնում է Ռեյտեր գործակալությունը:
Qantas, Jetstar եւ Virgin Australia ավիաընկերությունների ներկայացուցիչները նշում են, որ սմարթֆոնների տվյալ մոդելի արգելքը մտցվում է անվտանգության նպատակներով` կորեական արտադրողի հետկանչի արշավի ֆոնի վրա` մարտկոցների պայթյունի վտանգի պատճառով, բայց ավիափոխադրողները ավիացիոն կարգավորիչներից որեւէ հրահանգ չեն ստացել:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ սմարթֆոնները հնարավոր է ինքնաթիռ մտցնել, բայց չի կարելի միացնել ինքնաթիռներում տեղադրված զվարճանքների էլեկտրոնային համակարգի USB պորտին:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Samsung-ը կդադարեցնի Galaxy Note 7-ի վաճառքը մարտկոցի պայթյունի հնարավորության պատճառով: Դրանից հետո ընկերությունը հայտնել է, որ Galaxy Note 7 բոլոր սմարթֆոնները նորերով կփոխարինի:
Galaxy Note 7-ի վաճառքն աշխարհի տասը երկրում սկսվել է օգոստոսի 19-ին: Ռուսաստանի տարածքում վաճառքը պետք է սկսվեր օգոստոսի 26-ին, բայց այն տեղափոխել են սեպտեմբերի 16-ին:





























