Տարօրինակ «անցքերը», որոնք Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի աստղագետները հայտնաբերել են Palomar 5 աստղահոսքում, կարող էին առաջանալ սեւ մատերիայի ազդեցությամբ, հայտնում է MNRAS պարբերականը:
«Սեւ մատերիան դեռեւս քիչ հետազոտված հիպոթետիկ սուբստանցիա է, որը վերջին գիտական տեսությունների համաձայն տառացիորեն ամենուր է: Այսինքն՝ սեւ մատերիան ամբողջ Տիեզերքի համար հիմնակմախքի նման մի բան է, որը կայունացնում է Տիեզերքում եղած օբյեկտները, նույնիսկ այնպիսի ծավալուն օբյեկտները, ինչպիսին գալակտիկաններն են»,- ասել է Քեմբրիջի համալսարանի գիտնական Դենիս Երկալը:
Երկալը, ինչպես նաեւ Վասիլի Բելակուրովը եւ Սերգեյ Կոպոսովը սեւ մատերիայի անցքերը Palomar 5-ի վրա հայտնաբերել են այդ կառուցվածքը հետազոտելիս, որը յուրահատուկ «աստղային ժապավեն է», որի տարրերը միմյանց կապված չեն գրանցվող ինչ-որ ուժերով, օրինակ՝ ձգողականությամբ:





























