Սատուրնի արբանյակ Տիտանի վրա ածխածնային բլուրներ են հայտնաբերել: Լուսանկարները, որոնք կատարվել են հուլիսի 25-ին Cassini զոնդով, հրապարակվել են NASA-ի պաշտոնական կայքում: Գիտնականների խոսքով՝ նախկինում Տիտանի մակերեւույթին նման բան չի նկատվել: Informing-ի փոխանցմամբ՝ բլուրները միմյանց զուգահեռ են տեղակայված եւ հասարակածով գրեթե ամբողջությամբ շրջապատում են Տիտանը:

Մասնագետները համոզված են, որ նոր հայտնագործությունը կօգնի ավելին իմանալ Տիտանի մակերեւույթի կազմության եւ քամիների շարժման մասին: Դրանից զատ, կհաջողվի որոշել մոլորակի լանդշաֆտի բարձրադիր եւ ցածրադիր հատվածները: