Ճապոնիայի Nintendo ընկերության բաժնետոմսերի արժեքը Տոկիոյի բորսայում սկսված վաճառքի մեկնարկին բարձրացել է ավելի քան 13 տոկոսով՝ ընկերության հիմնադրամն ավելացնելով գրեթե 4 մլրդ դոլարով, փոխանցում է BBC-ն:
Թանկացման պատճառն այն է, որ նախօրեին ներկայացված Apple-ի գործընկերության նախագիծը ներդրողներին Pokemon Go խաղի հաջողությունը կրկնելու հույս է նրշնչել: Խաղային ընկերության բաժնետոմսերը Տոկիոյի բորսայում առավոտյան հասել են աճի գագաթնակետին: Այդպիսով, բաժնետոմսերի արժեքը 38 անգամ գերազանցել է հաջորդ տարվա համար ընկերության կանխատեսումները:
Apple-ի ղեկավար Թիմ Քուքը հայտարարել է Nintendo-ի հետ համատեղ նախագծերի շարք թողարկելու մասին:





























